11/09/2012 09:00
Չիկագոյում գործադուլ են հայտարարել հազարավոր ուսուցիչներ
Չիկագոյում 26.000 ուսուցիչներ գործադուլ են հայտարարել` ի պատասխան քաղաքի իշխանությունների կողմից առաջարկված աշխատանքային նոր պայմանագրի:
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, Չիկագոյի ուսուցիչների տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 70.000 դոլար:
Քաղաքի իշխանությունները առաջարկել են բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը առաջին տարում 3%-ով, ևս 2%-ով հետագա 3 տարիների ընթացքում, ինչը քաղաքի բյուջեին կարժենա 400.000 միլիոն դոլար:
Ուսուցիչների արհմիությունը առաջարկում էր ավելացնել աշխատավարձերը 19%-ով: