12/09/2012 17:17
Հունաստանում ուսուցիչները 24 ժամանոց գործադուլ են հայտարարել
Հունաստանում դպրոցների ուսուցիչները ուսումնական տարվա մեկնարկի հենց հաջորդ օրը 24 ժամանոց գործադուլ են հայտարարել` բողոքելով ցածր կենսամակարդակից և պահանջելով կրթական ոլորտում առկա խնդիրների լուծում:
«Կոմմերսանտի» փոխանցմամբ` բողոքի ցույց են անցկացնում նաև համալսարանների դասախոսները. նրանք հայտարարել են 3 ժամանոց գործադուլ:
Ուսուցիչներն իրենց բողոքն են հայտնում` կապված ցածր աշխատավարձերի, կադրերի պակասի և ուսումնական հաստատությունների անբավարար ֆինանսավորման հետ: