12/09/2012 10:46
Կամչատկայում ավիավթարի հետևանքով զոհվել է 10 մարդ
Կամչատկայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով հայտնաբերվել է 9 մարդու դիակ, հետագայում պարզվել է, որ վթարի պատճառով զոհվել է մեկ երեխա, որին չէին հասցրել տեղափոխել հիվանդանոց:
BBC-ի փոխանցմամբ, ԱՆ-28 օդանավը իրականացնում էր Ելիովո-Պալանը չվերթը և վերջինս անհետացել էր ռադարների հսկողությունից տեղական ժամանակով կեսօրին:
Ինքնաթիռը հայտնաբերվել է օդանավակայանից 10 կմ հեռավորորության վրա` լեռան լանջին: