13/09/2012 17:12
Արցախը շահագրգռված է Կոնյակի գործարանի հետ համագործակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Երևանի կոնյակի գործարանի («Արարատ» ապրանքանիշի) Եվրոպայի և ԱՊՀ երկրների մենեջերներին՝ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են գործարանի կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին և հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է Երևանի կոնյակի գործարանի դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը գործարանի հետ: