13/09/2012 15:44
Եգիպտոսի նախկին վարչապետը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
Կահիրեի քրեական դատարանը դատապարտել է Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆին 3 տարվա ազատազրկման և 1,5 միլիոն տուգանքի վճարման:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, նախորդ տարի Նազիֆը դատապարտվել էր 1 տարվա պայմանական ազատազրկման, սակայն հետագայում նրան մեղադրել են կոռուպցիայի, պաշտոնական դիրքը չարաշահման և կաշառակերության մեջ:
Նշվում է, որ իր պաշտոնավարման ընթացքում`2004-2011թթ.-ին նա կարողացել է շորթել 10,5 միլիոն դոլար: