13/09/2012 12:25
ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետը կալանավորվեց
ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը կալանավորված է: Այս մասին Aysor.am-ին հայտնեց Ազգային անվտանգության ծառայության մամլո պատասխանատու Արծվին Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սեպտեմբերի 9-ին ձերբակալվել էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը:
Պարոն Բաղրամյանը նկատեց, որ գործի վերաբերյալ այլ մանրամասներ չի կարող հրապարակել, և այս պահին նախաքննությունն ընթանում է::