13/09/2012 15:24
Մուստաֆա Աբու Շագուրը`Լիբիայի նոր վարչապետ
Լիբիայի համազգային խորհուրդը` խորհրդարանը Լիբիայի նոր վարչապետ է ընտրել գործող փոխվարչապետ Մուստաֆա Աբու Շագուրին: «Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, Շագուրը ընտրությունների 2-րդ փուլում շրջանցել է Լիբիայի անցումային կառավարության նախկին ղեկավար Մահմուդ Ջիբրիլին` հավաքելով 96 ձայն:
Խորհրդարանում քվեարկության առաջին փուլի ժամանակ առաջատարը Ջիբրիլն էր, ով հավաքել էր 68 ձայն, իսկ Շագուրը`55: