13/09/2012 09:42
Նիդեռլանդների վարչապետը հաղթում է ընտրություններում
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել է ընտրություններում իր ղեկավարած «Ժողովրդական» կուսակցության հաղթանակի մասին: Հայտնում է BBC- ն:
Ձայների 90%-ի հաշվարկի արդյունքում Ռյուտտեն ստացել է խորհրդարանի ստորին պալատի 150 տեղերից 41-ը: Նրա մրցակցին՝ «Աշխատավորական» կուսակցությանը բաժին է հասել 39 տեղ:
Ռյուտտեն հայտարարել է, որ հինգշաբթի արդեն քայլեր կձեռնարկի կոալիցիոն կառավարության ձևավորման համար, սակայն վարչապետը չի մասնավորեցրել, թե որ կուսակցության հետ է պատրաստվում բանակցություններ վարել: