13/09/2012 18:10
Շախմատի հերոսներին Ս. Օհանյանը պարգևատրել է մեդալներով
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներին՝ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իմաստուն խաղի հայ վարպետներին Ս. Օհանյանը շնորհավորել է Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ անգամ հաղթողի կոչումը նվաճելու առթիվ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման ավարտին հայկական շախմատի հերոսներից Լևոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Գաբրիել Սարգսյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, իսկ մեր ընտրանու անդամ Սերգեյ Մովսիսյանին՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով: