13/09/2012 14:34
Եմենում ցուցարարները ներխուժել են ԱՄՆ-ի դեսպանատան տարածք
Մարգարե Մոհամեդի մասին պատմող սկանդալային ֆիլմից վրդովված ցուցարարները հարձակվել են Եմենում ամերիկյան դեսպանատան վրա:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, ցուցարարները կարողացել են ներխուժել դեսպանատան տարածք, ճնշելով ոստիկանության դիմադրությունը:
Ոստիկանները օդ են կրակել` ցուցարարներին ցրելու նպատակով, սակայն ցուցարարների ամբոխը կոտրել է արգելապատնեշները և այրել մի քանի մեքենաներ: