14/09/2012 14:43
Կահիրեում ամերիկյան դեսպանատան մոտ նոր բախումներ են սկսվել
Այսօր Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, հարյուրավոր մարդիկ հավաքվել են ամերիկյան դեսպանատան մոտ, որպեսզի իրենց բողոքը հայտնեն ԱՄՆ-ում նկարահանված և, մահմեդականների կարծիքով, Մոհամեդ մարգարեին վիրավորող ֆիլմի հետ կապված:
Երիտասարդների մի քանի խմբեր բախման մեջ են մտել ոստիկանության հետ` վերջիններիս վրա քարեր են նետել, ինչին ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:
Ձերբակալվածների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: