14/09/2012 14:15
Լիբիան փակել է Բենգազիի օդային տարածքը
Լիբիան փակել է Բենգազի քաղաքի օդային տարածքը` այդ քաղաքում նախօրեին գրոհայինները գնդակոծել էին ԱՄՆ-ի դեսպանատունը:
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, այդպիսի անվտանգության միջոցառումները պայմանավորված են իսլամիստների կողմից ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման դեպքի հետ, ինչի հետևանքով սպանվել էր ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը:
Բենգազիի հետ օդային հաղորդակցությունը դադարեցվել է` չեղյալ են համարվել բոլոր չվերթները: