14/09/2012 09:06
Ձերբակալվել են ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման գործով 4 կասկածյալ
Լիբանանում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կասկածանքով ձերբակալվել են 4 հոգի, գրում է «Վեստին»(vesti.ru):
Այս մասին հայտնել է Լիբանանի ներքին գործերի փոխնախարար Վանիս աշ Շարեֆը: Նա հավելել է, որ ձերբակալվածները հարցաքննվում են:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման արդյունքում մահացել էր 4 մարդ, այդ թվում ԱՄՆ դեսպանը: Լիբանանի իշխանությունները հայտարարել են անկախ փորձագիտական հանձնաժողովի ստեղծման մասին: