15/09/2012 10:55
Ցուցարարները Թունիսում ամերիկյան դպրոց են հրկիզել
«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքողները Թունիսում ամերիկյան դպրոց են հրկիզել: Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, ուսումնական հաստատությունը փակ է եղել, զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշվում է, որ ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Եմենում, Եգիպտոսում, Իրանում, Լիբիայում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է տվյալ ֆիլմը, որը վարկաբեկում է Մուհամեդ մարգարեի անունը և վիրավորական է մահմեդականների համար: