17/09/2012 09:27
Չինաստանում հակաճապոնական ցույցերի ալիք է բարձրացել
Չինաստանում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը` Ճապոնիայի կողմից Չինաստանի հետ վիճելի Սենկակու կղզիները ազգայնացնելու պատճառով:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, Պեկինում ցույցերը տեղի են ունենում Ճապոնիայի դեսպանատան մոտ. ամբողջ շրջանը շրջապատված է ոստիկանական ուժերով:
Հակաճապոնական ցույցերը տեղի են ունենում նաև Շանհայ քաղաքում:
Ճապոնիայի և Չինաստանի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Ճապոնիան ազգայնացրել է Չինաստանի հետ վիճելի Սենկակու 5 կղզիներից 3-ը` գնելով այն մասնավոր սեփականատերից: