17/09/2012 09:19
Մոտ ժամանակներս Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա
Իսրայելի պաշտպանության նախարարի տեղակալ Ամոս Գիլադը հայտարարել է, որ մոտակա շաբաթների ընթացքում չի նախատեսվում Իսրայելի միակողմանի հարձակում Իրանի վրա:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, Գիլադը նաև հերքել է Վաշինգտոնի հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերը:
Ըստ նրա, Իսրայելը և ԱՄՆ-ը կիսում են այն կարծիքը, որը Իրանը հանդիսանում է տարածաշրջանի և աշխարհի համար լուրջ սպառնալիք:
Հենց ամերիկա-իսրայելական համագործակցությունն է, որ զերծ է պահում Իրանին` ատոմային զենք ստեղծելուց: