17/09/2012 09:55
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 4 զինվոր է սպանվել
Աֆղանստանում ոստիկանը ՆԱՏՕ-ի 4 զինվորների է սպանել, 2-ին՝ վիրավորել։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանս-Պրես գործակալությունը (Agence France-Presse)։
Ընդհարումը տեղի է ունեցել Աֆղանստանի հարավում գտնվող Զաբուլ քաղաքի մոտակայքի անցակետում։ Զոհված բոլոր զինվորներն ամերիկացիներ են։ Հակամարտության ընթացքում սպանվել է նաև աֆղան ոստիկան։
Տեղի իշխանությունների խոսքով՝ սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերն անցակետի վրա են հարձակվել գրոհայինները։ Աֆղան ոստիկաններին օգնության են հասել ՆԱՏՕ-ի զինծառայողները, որոնց վրա ավելի ուշ հարձակվել է ոստիկաններից մեկը։