24/09/2012 09:39
Պակա Չոնա Խիի դուստրը հրապարակավ ներողություն է խնդրել
Հարավային Կորեայի նախկին առաջնորդ Պակա Չոնա Խիի դուստրը հրապարակավ ներողություն է խնդրել իր հոր իշխանության օրոք կատարված անօրինականությունների համար, գրում է BBC-ն:
Պակ Չոն Խին ղեկավարել է երկիրը 1963-1979 թ., իսկ 1979 թ. սպանվել է երկրի Կենտրոնական հետաքննական ծառայության պետի կողմից:
Պակ Կին Խեն, ով այժմ երկրի նախագահի թեկնածուներից է, հայտարարել է, որ իր հոր կողմից արված իրավախախտումները, անգամ երկրի անվտանգության համար, չեն կարող արդարացվել: Նշենք, որ նա առաջին կինն է երկրում, որ մասնակցում է նախագահական ընտրություններին: