25/09/2012 19:38
Աբխազիա-Արցախ` 1:1
Միջազգային առաջին ընկերական հանդիպումն Արցախի և Աբխազիայի Հանրապետությունների հավաքականների միջև այսօր ավարտվեց 1:1 հաշվով։
2 գոլերն էլ խփվեցին 2-րդ խաղակեսի ընթացքում։ Առաջինը հաջողության հասան աբխազ ֆուտբոլիստները, սակայն խաղավարտից 5 րոպե առաջ, օգտվելով դարպասապահի և պաշտպանների չհամաձայնեցված խաղից, Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստ Անդրանիկ Բարիկյանը հավասարեցրեց հաշիվը։
Պատասխան ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, Ստեփանակերտի «Քաղաքային» մարզադաշտում։