25/09/2012 09:00
Իսրայելի նախկին վարչապետին դատապարտել են կոռուպցիայի համար
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթին դատապարտել են պայմանական ազատազրկման` մեկ տարի ժամկետով, և վերջինս պարտավորվել է վճարել 18.000 դոլար տուգանք` պաշտոնական դիրքը չարաշահելու համար:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, քաղաքական գործչին մեղավոր են ճանաչել պետական ներդրումային հիմնադրամի վրա ճնշումներ գործադրելու մեջ` իր գործընկեր Ուրեիել Մեսսերի համար սուբսիդիաներ ստանալու համար:
Իսրայելական դատարանի որոշումը թույլ է տալիս Օլմերթին շարունակել զբաղվել քաղաքական գործունեությամբ, քանի որ նա դատապարտվել է պայմանականորեն: