25/09/2012 09:44
Սիրիայում երեխաները փորձությունների և առևանգումների են ենթարկվում
Սիրիայում երեխաները փորձությունների և առևանգումների են ենթարկում, գրում է BBC-ն: Այս մասին ասվում է «Օգնություն երեխաներին» բրիտանական բարեգործական ընկերության զեկույցում:
Զեկույցը պատրաստվել է փախստական երեք երեխաների պատմածի հիման վրա: Ընկերությունը կոչ է արել ՄԱԿ-ին ավելացնել իր ներկայությունը Սիրիայում, որպեսզի նման դեպքերը չավելանան:
Զեկույցում ասվում է, որ փաստացիորեն յուրաքանչյուր երեխա ականատես է եղել իր ընտանիքի անդամներից մեկի մահվան:
Լրատվամիջոցի ընդգծմամբ, ավելի վաղ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Լախդար Բրահիմին երկրում իրավիճակը «մռայլ» էր անվանել՝ հիմնվելով բանտերում տիրող տանջանքների և տեղի բնակչության կողմից անգամ հիվանդանոց դիմելու վախի մթնոլորտի հետ կապված լուրերի վրա: