27/09/2012 10:52
Դատարանը մերժեց Սիվիլիթասի բողոքը
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, մերժվեց «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքը, որով վերջինս պահանջում էր վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմի պահանջը վերաբերում էր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, որով դատարանը մերժել էր Վարդան Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը վերացնելու մասին: