27/09/2012 09:06
Ասանժը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Ելույթի մեծ մասը նվիրված է եղել Wikileaks-ի աղբյուր, ամերիկացի շարքային Բրեդլի Մենինգի ճակատագրին, ում ԱՄՆ-ում մահապատիժ է սպառնում գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար:
Ասանժը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել՝ դադարեցել կայքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց հետապնդումը:
Նշենք, որ Ջ.Ասանժն արդեն 3 ամիս է գտնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը: Շվեդիայում նրան մեղադրում են բռնաբարության, իսկ ԱՄՆ-ում լրտեսության մեջ: