27/09/2012 12:04
Լևոն Արոնյանը պահպանում է 2-րդ տեղը
Սան Պաուլոյում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտ» մրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆրանցիսկո Վալեխոյի հետ: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաև Ֆաբիանո Կարուանա-Վիշվանաթան Անանդ և Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին պարտիաներում:
Այսպիսով` 3-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը Կարուանան է. նա վաստակել է 7 միավոր: Լևոն Արոնյանը 5 միավորով երկրորդ տեղում է, իսկ Կառլսենն իր ակտիվում 4 միավոր ունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Անանդը վաստակել է 3, Վալեխոն` 2, Կարյակինը` 1 միավոր:
Սեպտեմբերի 28-ին կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Մագնուս Կառլսենն է: Կարուանան կխաղա Վալեխոյի, Կարյակինը` Անանդի հետ: