01/10/2012 13:00
Արցախի նախագահն ընդունել է Արթուր Ջավադյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայաստանի բանկային համակարգի պատվիրակության մասնակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության բանկերը շոշափելի դերակատարություն ունեն Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, ինչը դրական է ազդում հանրապետության առաջընթացի վրա:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: