01/10/2012 10:06
Հայիթիում պահանջում են վարչապետի և նախագահի հրաժարականը
Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել, գրում է BBC-ն:
Նրանք պահանջում են կառավարության և նախագահ Միշել Մարտեյի հրաժարականը:
Ցույցի մասնակիցները երկրի նախագահին մեղադրում են կոռուպցիայի մեջ, ինչպես նաև դժգոհում են գնաճից:
Նրանց պնդմամբ, նախագահն իր պաշտոնավարման սկզբից` 2011 թ. բազմաթիվ սխալներ է թույլ տվել, ինչպես նաև չի կատարել համընդհանուր անվճար ուսուցման և երկրաշարժից տուժածներին բնակարան հատկացնելու խոստումները: