01/10/2012 09:55
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել, գրում է BBC-ն: Երկրի վարչապետ Յոշիհիկո Նոդան ընդունել է նախարարների մեծամասնությունից հրաժարականի դիմումները՝ կապված ավելի վաղ ծրագրված կառավարության կազմի փոփոխությունների հետ:
Սակայն առանցքային նախարարությունների ղեկավարները` արտաքին գործերի նախարարության, էկոնոմիկայի և պաշտպանության նախարարները, դեռ պաշտոնավարում են:
Փոփոխությունների նպատակն է ամրապնդել վարչապետի և իշխող Դեմոկրատական կուսակցության դիրքերը նախընտրական շրջանում: