01/10/2012 09:27
Մալդիվներում դատում են արևմտամետ նախագահին
Մալդիվների ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահ Մոհամեդ Նաշիդը կանգնելու է դատարանի առջև` պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար:
Ռոսբալտի փոխանցմամբ, Նաշիդը հեռացվել է իշխանությունից` ոստիկանության կողմից փետրվար ամսին կազմակերպված հեղափոխության ժամանակ, երբ նա փորձել էր ձերբակալել կոռուպցիայի մեջ մեղադրվող դատավորի:
Նաշիդը համարվում է արևմտամետ նախագահ, որը հայտնի է որպես գլոբալ տաքացման դեմ ամենաակտիվ պայքարողներից մեկը: