01/10/2012 14:08
Օսկանյանի հարցը բարձրացվելու է նաև ԵԽԽՎ-ում
«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը քիչ առաջ տարածել է հայտարարություն, որով տեղեկացնում է, որ այս հարցը բարձրացվելու է նաև ԵԽԽՎ-ում:
«Վարդան Օսկանյանի կողմից «փողերի լվացման» գործով որպես մեղադրյալ ընդգրկելու գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը կբարձրացվի նաև ԵԽԽՎ–ում։ Այս մասին այսօր հայտարարել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ԵԽԽՎ է մեկնելու վաղը՝ հոկտեմբերի 2-ին:
Զոհրաբյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի միջնորդությունը որևէ իրավական հիմնավորում չունի»,- հիշեցնում են նախաձեռնության անդամները: