Միջնորդագիր ԱԺ-ին. Օսկանյանը յուրացրել է խոշոր դրամական միջոցներ

01/10/2012 10:45

Միջնորդագիր ԱԺ-ին. Օսկանյանը յուրացրել է խոշոր դրամական միջոցներ


Հայաստանի Ազգային ժողովն այսօր  պատրաստվում է նստաշրջանի ընթացքում քննարկել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունը` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Մինչ այդ ներկայացնում ենք միջնորդագիրը.

«Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով.
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետև տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այսպես, դեռևս 2010 թվականի ամռանը Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Կարապետյանը ձեռնամուխ է եղել ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների կողմից Երևան քաղաքի Արցախի 49 հասցեում գտնվող երկաթբետոնե կառուցվածքների՝ 1991 թվականին լուծարված գործարանի բազային հիմքերի վրա պանելային արտադրություն կազմակերպելու նպատակով Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության՝ մեկ միլիարդ 153 միլիոն 965 հազար ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով 100% բաժնեմասի առուվաճաոքի գործարքի նախապատրաստմանը:

Արդյունքում՝ 2010թ. հոկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում Տիգրան Կարապետյանի և վերոհիշյալ կորպորացիաների լիազոր ներկայացուցիչ՝ ԱՄՆ քաղաքացի Մայքլ Իդեսի միջև կնքվել է բաժնեմասի փոխանցման երկու պայմանագիր, որի համաձայն` «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաներին պատկանող բաժնեմասերի ողջ փաթեթը 960 ՀՀ դրամ խորհրդանշական գնով վաճառվել է ֆիզիկական անձ Տիգրան Կարապետյանին՝ պայմանագրերի «12.11» բաժնում ամրագրված պայմանով ու գնորդի ստանձնած պարտավորությամբ, առ այն, որ գործարքի ավարտից հետո ընկերությունների ակտիվների և բաժնեմասերի օգտագործման կամ օտարման դեպքում տվյալ գործարքից կամ վաճառքից ստացված հասույթն ու այլ եկամուտները (առանց հարկերի և հիմնավորված ծախսերի) պետք է ուղղվեն բացառապես «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների հավանությանն արժանացած բարեգործական նպատակներին՝ նրանց բացահայտ հիշատակումով՝ որպես տվյալ գումարի նվիրատու կամ հովանավոր, ինչպես նաև 577 հազար 897 ԱՄՆ դոլար և 11 միլիոն 494 հազար ՀՀ դրամ ընդհանուր չավով փոխառությունների մարումը նույնպես պետք է ուղղվի բացառապես բարեգործական նպատակներով՝ նույն կորպորացիաների կողմից հանձնարարված անձին:

Այնուհետև՝ 2010թ. դեկտեմբերի 29-ին, բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր է կնքվել ՀՀ քաղաքացիներ Տիգրան Կարապետյանի և Սամվել Բեգլարյանի միջև, ըստ որի` «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ-ի միակ մասնակից Տիգրան Կարապետյանին ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով պատկանող 100% բաժնեմասի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 530 միլիոն ՀՀ դրամ, որը գնորդ Սամվել Բեգլարյանը նույն օրը փոխանցել է Տիգրան Կարապետյանի անձնական հաշվեհամարին:

Հաջորդ օրը՝ 2010թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18:08-ին, Տիգրան Կարապետյանն ամերիկյան կողմի ներկայացուցիչ Տրոյ Քելլերին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալպի Ղազարյանին) հայտնել է կայացած գործարքին առնչվող մանրամասները, նշելով, որ առուվաճաոքի արդյունքում բաժնեմասերի համար իր կողմից ստացված գինը կազմում է 530 միլիոն ՀՀ դրամ, ինչը համարժեք է 1 միլիոն 457 հազար 44 ԱՄՆ դոլարին (փոխարժեքը՝ 1 ԱՄՆ դոլարը՝ 363.75 ՀՀ դրամ), ինչի կապակցությամբ խնդրել է «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերություններին ցուցում տալ այն իրավաբանական անձի վերաբերյալ, որին պետք է փոխանցվի բաժնեմասերի վաճառքից ստացված գումարը:

Ընդ որում, նշված էլեկտրոնային նամակում ամբողջությամբ շարադրվել է բաժնեմասերի փոխանցման առթիվ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների և Տիգրան Կարապետյանի միջև 2010թ. հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրի «12.11» բաժնի վերոհիշյալ դրույթը, ըստ որի` Տիգրան Կարապետյանը Տրոյ Քելլերին հավաստիացրել է, որ բաժնեմասերի վաճառքից ստացված գումարի փոխանցումն ուղեկցվելու է անհրաժեշտ փաստաթղթով, որում նշվելու է, որ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունները նվիրատուներ են՝ ինչպես պահանջվում է բաժնեմասերի փոխանցման պայմանագրերի «12.11» բաժնում:

2011թ. հունվարի 10-ին՝ ժամը 21.55-ին, Տրոյ Քելլերը Տիգրան Կարապետյանին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալպի Ղազարյանին) «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների անունից խնդրել է «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ բաժնեմասերի վաճառքից ստացված հասույթը փոխանցել «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ դրա հիմնադիր ե խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցով:
Այնուհետև Տիգրան Կարապետյանն իր անձնական հաշվեհամարին փոխանցված 530 միլիոն դրամ գումարից 10 միլիոն ՀՀ դրամը, Վարդան Օսկանյանի հետ փոխադարձ համաձայնությամբ, պահել է իրեն՝ որպես վարձատրություն՝ գործարքին նպաստելու համար, իսկ 520 միլիոն ՀՀ դրամը փոխարկել է 1 միլիոն 427 հազար ԱՄՆ դոլարի և 2011թ. հունվարի 13-ին վճարման մեկ հանձնարարագրով փոխանցել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին՝ որպես փոխանցման նպատակ նշելով բաժնեմասերի վաճառքի 2010թ.-ի հոկտեմբերի 5-ի պայմանագիրն ու Տրոյ Քելլերի՝ 2011թ.-ի հունվարի 10-ի վերոհիշյալ հանձնագիրը:

Սակայն, Վարդան Օսկանյանն այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամին ամբողջությամբ փոխանցելու փոխարեն պահել է իր անձնական հաշվեհամարին՝ հետագա երկարատև ժամանակահատվածում այն տնօրինելով նվիրատուի կամքից ու նախապես հայտարարված պայմաններից ու նպատակներից չբխող եղանակով ու կարգով, այդ թվում՝ շուրջ 181 հազար 800 ԱՄՆ դոլար գումարը ծախսել է անձնական նպատակներով:

Համապատասխանաբար, ամերիկյան կողմի նվիրաբերած 530 մլն ՀՀ դրամ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեկշռում չի հաշվառվել, ինչպես նաև չի արտացոլվել հիմնադրամի 2011 թվականի գործունեության մասին ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված ֆինանսական հաշվետվությունում, որն, ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, պետք է տեղեկություններ պարունակի ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի մասին:

Հատկանշական է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելիս Վարդան Օսկանյանը, 2012թ. մարտի 20-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելով 2011 թվականի մարտի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանում իր անձնական գույքի և եկամուտների մասին հայտարարագիր, «դրամական միջոցների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ» բաժնում նշել է մեկ միլիոն հարյուր հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի առկայության մասին (որևէ այլ դրամական միջոց կամ եկամուտ հայտարարագրում չի նշվել), մինչդեռ 2012թ. հունիսի 13-ին, երբ արդեն հարուցված Էր և քննվում Էր սույն քրեական գործը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց վերաբերյալ իր հայտարարագրում նշել Է 2012թ. մայիսի 31-ի դրությամբ եկամուտների կամ դրամական միջոցների բացակայության մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Գործով ձեռք են բերվել վերը շարադրված հանգամանքները լուսաբանող բազմաթիվ փաստական տվյալներ, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք, գործող օրենսդրության պահանջների համաձայն, դեռևս հրապարակման ենթակա չեն:

Վարդան Օսկանյանը ներկայումս հրաժարվում է ցուցմունքներ տալ քրեական վարույթն իրականացնող մարմնին և իր պարզաբանումները ներկայացնել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների առնչությամբ:

Քրեական գործում առկա են մի շարք վկաների ցուցմունքները, «Սիվիլիթաս» հիմնադրամի 2010 և 2011 թվականների գործունեության մասին ֆինանսական հաշվետվությունները, հիմնադրամի հաշվապահական հաշվառումը 2008թ. հունիսի 11-ից վարող «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ խորհրդատվական-հետազոտական ընկերության ներկայացրած պաշտոնական տեղեկատվությունն ու պարզաբանումները, գործով կատարված դատաապրանքագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննության 01.08.2012թ.-ի թիվ 12-1907 եզրակացությունը, բաժնեմասի վաճառքից ստացված հասույթի տնօրինման կարգն ու պայմաններն ամրագրող պայմանագրերի, համաձայնագրերի ու համապատասխան Էլեկտրոնային նամակների պատճեններն ու դրանց թարգմանությունները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովից ստացված փաստաթղթային հիմքերը և գործին կցված բազմաթիվ այլ փաստաթուղթ-ապացույցները:

Այսպիսով, ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ` առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածով՝
ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՄ

Համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Սինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու:
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ»: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22/09/2024 22:56 Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, վիրավորներին ապաքինում եմ մաղթում․ Փաշինյանը ցավակցել է Իրանին 22/09/2024 22:05 Ադրբեջանցի զինծառայողը մահացել է հրազենից արձակված կրակոցից 22/09/2024 21:22 Վանդալիզմի է ենթարկվել Ալեքսանդր Մասլյակովի գերեզմանը 22/09/2024 20:11 ՀՀ շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայում զբաղեցրեց 6-րդ տեղը, կանանց հավաքականը՝ 5-րդ տեղը. հաղթողը Հնդկաստանի թիմերն են 22/09/2024 19:48 Պակիստանում ականի վրա պայթել է ՌԴ պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան. զոհվել է օտարերկրյա դիվանագետներին պահպանող ոստիկանը 22/09/2024 19:34 Ակնկալում եմ աշխատել Ֆրանսիայի ԱԳՆ-ի հետ տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման ուղղությամբ. Միրզոյան 22/09/2024 19:02 ՀՀ շախմատի ֆեդերացիան կոչ է արել FIDE-ին՝ թույլ տալ ռուս և բելառուս շախմատիստներին մասնակցել մրցաշարերին 22/09/2024 18:13 Կոչում ունենք Ծիծեռնակաբերդ այցելել և ուխտ կնքել, որ այս պայքարի մեջ անդավաճան ենք մնալու. Սրբազան (Տեսանյութ) 22/09/2024 17:41 Այս շարժումը նոր է սկսվում, եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար կյանք է. Սրբազանը թվարկեց պայքարի հիմնական ուղենիշերը 22/09/2024 17:10 Մեր ակտիվ պայքարի շրջանը սկսում ենք հոկտեմբերի 2-ին ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում. Սրբազան (Տեսանյութ) 22/09/2024 16:48 Կլինեն մարդիկ, որոնք կասեն «սուգդ սգա», հավատացե՛ք սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել. Աստղիկ Գալեյան (Տեսանյութ) 22/09/2024 16:26 Ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդի կինն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց 22/09/2024 16:09 Այս ապազգային իշխանություններին վռնդելուց հետո վերադառնալու ենք մեր Արցախ. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) 22/09/2024 15:48 Եղել են նաև բացեր, թերացումներ, բայց սպասելիքներ կունենամ այս հավաքի վերջում եզրահանգումներ անելուց հետո. Տիրան Խաչատրյան (Տեսանյութ) 22/09/2024 15:08 Այս հավաքն ինձ համար ջրբաժան է լինելու. Զոհրաբյան (Տեսանյութ) 22/09/2024 14:38 Սա մեկնարկ է մի նոր փուլի, որն ավարտին կհասցնի սկսած գործը. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) 22/09/2024 13:39 Ամբողջ աշխարհում սկսվել է «ոչ նախկին, ոչ ներկա» շարժումը. ՀՀ-ում ընդդիմության պահանջը հրատապ է դարձել. Ստեփան Դանիելյան 22/09/2024 13:13 «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին. կա 3 վիրավոր 22/09/2024 12:06 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում ՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ ԳԱ բարձր մակարդակի քննարկումներին 22/09/2024 11:43 Երևանում սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը՝ ծառից կախված վիճակում 22/09/2024 11:31 Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի 22/09/2024 11:18 Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու 22/09/2024 10:51 Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել 22/09/2024 10:07 Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք, կհանդիպի ՄԱԿ գլխավոր քարտուղարին 21/09/2024 21:58 Փաշինյանը ցուցահանդեսի էր, հետո՝ համերգի 21/09/2024 21:38 Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա. Ինչի՞ համար է անհրաժեշտ 21/09/2024 21:18 Թալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին 21/09/2024 20:54 Բլոգեր Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել, ոստիկանությունից ասել են՝ թյուրիմացություն է, նրան Ադրբեջանի պահանջով չեն ձերբակալել (Տեսանյութ) 21/09/2024 20:37 Քոլոյանն ասել է, թե կարգադրել է հանել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները և թողնել միայն Երևանի ժամանակը ցույց տվողը 21/09/2024 20:07 Կարատեիստ Ալեն Գևորգյանը՝ միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր 21/09/2024 19:46 «Հըզբոլլահ»-ը գնդակոծում է Իսրայելի հյուսիսային շրջանները 21/09/2024 19:12 Լապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնում 21/09/2024 19:02 Լեհաստանի հարավում ջրհեղեղը մեծ վնասներ է պատճառել 21/09/2024 18:46 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին 21/09/2024 18:11 Պաշտպանենք անկախությունը՝ Հայաստանը հեռու պահելով տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը խաթարող բոլոր տեսակի զիջումներից ու համաձայնագրերից․ Արամ Ա կաթողիկոս 21/09/2024 17:51 «Ադրբեջանի հայտը կարո՞ղ է հիմք լինել Հայաստանի իրավապահների համար»․ Ալեքսանդր Լապշինին թույլ չեն մտնել մուտք գործել Հայաստան 21/09/2024 17:34 Պայթյուն Սեբաստիայի փողոցում, կան տուժածներ 21/09/2024 17:16 Անկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ Մանուկյան 21/09/2024 16:55 Սերոբ Գասպարյանին կալանավորել են՝ «իշխանության յուրացման նախապատրաստության» մեղադրանքով․ Փաստաբաններն ընդգծում են՝ մեղադրանքն ապօրինի է, քրեական հետապնդումը՝ ոչ իրավաչափ 21/09/2024 16:40 Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովում 21/09/2024 16:23 Ում է պարգևատրել Խաչատուրյանը 21/09/2024 16:11 60 հատ դեղահաբ խմած 16-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 21/09/2024 16:08 Կատարի էմիրը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին՝ Անկախության տոնի առթիվ 21/09/2024 16:00 Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ 21/09/2024 15:55 ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն ուղղագրական սխալով է շնորհավորել Անկախության տոնը 21/09/2024 15:46 Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ պետական պարգևներ ու կոչումներ են շնորհել (Տեսանյութ) 21/09/2024 15:20 «Ցտեսություն, hին Comedy Club և բարև, Comedy Club-ի նոր՝ 20-րդ եթերաշրջան». Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էր 21/09/2024 15:00 Պահանջում ենք հայերի վերադարձի իրավունքը․ ԼՂ-ի հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում 21/09/2024 14:50 Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության տոնը, մաղթում եմ խաղաղություն․ Չեխիայի դեսպան 21/09/2024 14:34 ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը․ Բայդենը՝ Փաշինյանին 21/09/2024 14:30 ՀՅԴ-ի համար հայոց անկախ պետականությունը եղել և մնում է անսակարկելի արժեք․ ՀՅԴ Բյուրո 21/09/2024 14:26 ՀՀ-ն առերեսվում է մարտահրավերների, որոնց հաղթահարումից է կախված մեր պետության անվտանգությունը, կայունությունն ու զարգացումը. Սամվել Բաբայան 21/09/2024 14:22 Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին․ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին 21/09/2024 14:16 Կատարվել է Հանրապետական մաղթանք` Հայաստանի անկախության տոնի առիթով 21/09/2024 14:00 ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին 21/09/2024 13:48 «Եռաբլուր»-ում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը 21/09/2024 13:23 Հույս ունենք, որ մեր երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի. Ուկրաինայի ԱԳՆ-ի ուղերձը 21/09/2024 13:07 Երբեք չկասկածենք, որ միահամուռ բաղձանքն ու ջանքը եղել և մնալու են մեր համազգային երազանքների իրականացման ամենահուսալի գրավականները․ Պապիկյան 21/09/2024 13:00 Փաշինյանի և մյուս պաշտոնյաների անունից «Եռաբլուրում» ծաղկեպսակներ են դրվել, սակայն նրանք դեռևս չեն այցելել 21/09/2024 12:50 Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք նոր եռանդով աշխատել․ Տիգրան Ավինյան 21/09/2024 12:36 Պայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա 21/09/2024 12:25 Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 21/09/2024 12:12 Կարևորում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ կարող ենք սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ խնդիրների շուրջ. Չարլզ 3-րդի ուղերձը 21/09/2024 11:57 Չկարողացանք գտնել ազգային բանաձևը, որ պահենք մեր նվաճումները, բայց ամեն ինչ կորած չէ, անհնար ոչինչ չկա. Րաֆֆի Հովհաննիսյան 21/09/2024 11:43 Հանձնառու եմ նպաստելու մեր հասարակությունում հանդուրժող միջավայրի ձևավորմանը․ ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը 21/09/2024 11:31 «Քանի՞ կոպեկ արժե վախեցած գալը, սպասում է՝ ծնողները գնան, որ գա Եռաբլուր, չենք գնալու». Զոհվածի հայրը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 21/09/2024 11:12 Սպարապետի խոսքերն այսօր էլ արդիական են, մենք այսօր էլ նույն փորձությունների միջով ենք անցնում. Սասուն Միքայելյան 21/09/2024 11:02 Վերահաստատում եմ ՀՀ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը. Տոկաև 21/09/2024 11:00 «Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»․ Լուկաշենկոն շնորհավորել է Խաչատուրյանին 21/09/2024 10:56 ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. ԱՄՆ պետքարտուղար 21/09/2024 10:44 Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը. Ռոբերտ Քոչարյան 21/09/2024 10:37 Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպան 21/09/2024 10:16 Այսօր, ինչպես և 33 տարի առաջ, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն, բայց հաղթահարելի են միասնականությամբ. Նախագահ 21/09/2024 10:12 Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև. հրամայական է միախորհուրդ ու միասնական լինելը. Կաթողիկոսի ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ 21/09/2024 10:03 Մեր գողացված երազների օրն է, Եռաբլուրին պարտք ունենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/09/2024 09:57 Եղբայրական հայ ժողովրդին այս դժվարին շրջանում մաղթում ենք կայուն ապագա, ՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային ՀՀ-ի կողքին. ՌԴ դեսպանության շնորհավորանքը 21/09/2024 09:56 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա կրակոցների գործով մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 21/09/2024 09:47 «Ժողովուրդ». Երևանի վարչական շրջաններում համերգ-միջոցառումներ կլինեն. որևէ ընդդիմադիր, հրավիրված չէ 21/09/2024 09:34 «Հրապարակ». Միջոցառման ժամանակ Սրբազանի թիկունքում՝ բեմում, կանգնած կլինեն երիտասարդներ 21/09/2024 09:28 «Ժողովուրդ». ԱԺ-ն հուշանվերներ գնելու համար ծախսել է 5 մլն 470 հազար դրամ, իսկ էկոնոմիկայի նախարարն արգելում է պետական միջոցներով նվերներ գնել 21/09/2024 09:27 «Հրապարակ». Փոշմանել են․ ՔՊ-ն չի տեղափոխվելու կառավարությանը կից գրասենյակ 21/09/2024 09:23 «Ժողովուրդ». Աշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար 21/09/2024 09:21 «Հրապարակ». Լուլուն ինչ-ինչ մարդկանց պատվերո՞վ է մեղադրանքներ հնչեցնում կուսակիցների հասցեին 21/09/2024 09:18 Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ 21/09/2024 09:12 Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ 21/09/2024 08:45 «Այսօր ՀՀ անկախության տոնն է». Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքն իր աշխատասենյակից (Տեսանյութ) 21/09/2024 08:31 Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր, զոհված զինծառայողների ծնողները նախօրեից այստեղ են՝ արգելելու Փաշինյանի մուտքը 21/09/2024 00:02 1991 թվականի «ԱՅՈ»-ն վերահաստատելու խնդիր ունենք․ Բագրատ Սրբազանի ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ (Տեսանյութ) 20/09/2024 22:19 Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ 20/09/2024 21:54 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել է 20/09/2024 21:37 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 20/09/2024 21:22 «Ատոմային ռեզոնանսների հաճախության «կարմիր» շեղում է առաջացնում նաև ատոմ-ատոմ դիպոլ-դիպոլային փոխազդեցությունը»․ Ի՞նչ գիտաշխատանք են արել ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում 20/09/2024 21:00 Ռուսաստանը կվերականգնի վերահսկողությունը Կուրսկի բոլոր շրջանների նկատմամբ․ Պեսկով 20/09/2024 20:43 «Սփյուռքը Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտ չէ, Հայաստանի Հանրապետությունն էլ սփյուռքի կառավարման ինստիտուտ չէ»․ Փաշինյան 20/09/2024 20:31 Մեքենան ընկել է Աղստև գետը, վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է 20/09/2024 20:20 Հայտնի են Երևանում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարի հաղթողները 20/09/2024 20:04 Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունում 20/09/2024 19:54 Bank of Georgia-ի խորհրդի նախագահն անդրադարձել է իրենց հետագա ծրագրերին 20/09/2024 19:37 Եվրամիությունը սպառնում է կասեցնել Վրաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը 20/09/2024 19:22 «ԱՄՆ-ից ֆինանսավորման ծավալների ավելացումն ուղղված է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին»․ Պետքարտուղարի փոխտեղակալը՝ Փաշինյանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը