01/10/2012 11:19
Սիվիլիթասն իր 4 ամյակը տոնում է ԱԺ-ի մոտ` բողոքի ակցիայով
«Սիվիլիթաս» հիմնադրամը տոնում է իր չորսամյակը:
«Այսօր` չորս տարի առաջ, մենք տոնում էինք Սիվիլիթասի ծնունդը: Հիմա` չորս տարի հետո, կրկին տոնում ենք, բայց հանգամանքների բերումով արդեն խորհրդարանի առաջ: Ուզում ենք պատգամավորներին հայտնել որ Սիվիլիթասը իր խորհուրդով, անձնակազմով և հիմնադրով, շարունակելու է այն գործը, որ սկսել է 2008-ի հոկտեմբերի մեկին»,-ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ այսօր ժամը 12-ին ԱԺ-ում քննարկվելու է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը` ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:
Այդ կապակցությամբ հիմնադրամի ներկայացուցիչներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի առջև:
Նախորդող տեղեկատվություն՝
Միջնորդագիր ԱԺ-ին. Օսկանյանը յուրացրել է խոշոր դրամական միջոցներ