02/10/2012 11:59
Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում
Գորիսում ավարտված Հայաստանի շախմատի 73-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը 13 հնարավորից վաստակեցին 9-ական միավոր և բաժանեցին 1-2-րդ տեղերը: Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 8 միավորով գրավեց 3-րդ տեղը:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, նշված երեք շախմատիստները իրավունք են ստացել` մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը: