02/10/2012 13:04
Ռուբեն Հակոբյան.«Հետ կանչել միջնորդագիրը»
««Ժառանգությունն» առաջարկում է քաղաքական մեծամասնությանը, չեմ ասում դատախազին, քանի որ նա չէ այս որոշումը կայացրել, հետ վերցնել այս միջնորդագիրը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Եթե ուզում ենք պետությունը փրկել կոռուպցիայից, ապա պետք է բոլոր պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից»,- ընդգծեց պատգամավորը` հայտարարելով նաև, որ «Ժառանգություն» խմբակցությունը բոյկոտում է Օսկանյանի միջնորդագրի քվեարկությունը: