03/10/2012 18:30
Շառլ Ազնավուրը` «Ոսկե ծիրանի» խորհրդի պատվավոր անդամ
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոթառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին Ժնևում հանդիպում ունեցավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգահան, կինոդերասան, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ: Այդ մասին հայտնել է «Ոսկե ծիրանի» մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված հոբելյանական փառատոնի կազմակերպման հետ: Ազնավուրն իր համաձայնությունը տվեց ընդգրկվելու փառատոնի հոբելյանական Պատվավոր խորհրդում:
Նույն օրը, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի շենքում Հարություն Խաչատրյանին և Շվեյցարիայում ՀՀ Փոխդեսպան Սաթենիկ Աբգարյանին հանձնվեց «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից «Ոսկե ծիրան»կինոփառատոնին շնորհված «Միջազգային աստղ որակի համար» մրցանակը:
Հեղինակավոր մրցանակը սահմանված է համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնև) և շնորհվում է արդյունաբերական, ֆինանսական, մշակութային այն կազմակերպություններին, որոնք տվյալ տարում միջազգային ճանաչում են բերել իրենց երկրին: