04/10/2012 16:52
Ադրբեջանի թշնամիններն միայն հայերը չեն, այլև բոլոր քրիստոնյաները
«Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող կազմակերպության ղեկավար Բայրամ Սաֆարովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը խաթարող «գործոններից» մեկը աշխարհի քրիստոնյաներն են: Այս մասին հաղորդում է «Modern.az»-ը:
Ըստ նրա՝ ԼՂ հիմնախնդիրն իր բուն էությունից շեղվել է՝ վերաճելով քրիստոնեամուսուլմանական պատերազմի:
«Այսօր մեր թշնամին ոչ միայն հայերն են, այլ նրանց պաշտպանող բոլոր քրիստոնյաները»,- հայտարարել է Սաֆարովը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է դիմակայել քրիստոնեական համերաշխությանը` հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր: