04/10/2012 18:37
Հայաստանը Գրիշա Վիրաբյանին պետք է վճարի 31 հազար եվրո
Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով բողոքը բավարարել է և պարտավորեցրել Հայաստանի Հանրապետությանը Վիրաբյանին վճարել 31.000 եվրո փոխհատուցում:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը նշեց, որ 8 տարի անց նման դատավճռի ընդունումը չի կարող որպես հաղթանակ ընկալվել: «Դատավճռի համաձայն` խախտվել են արդար դատաքննության, խտրականության և խոշանգումների մասին հոդվածները: Նրան հատկացված 31 հազար եվրոյից 6000 եվրոն կրած նյութական ծախսերի համար են, իսկ 25.000-ը` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Նա ծանր վիրահատություն է տարել, բազմաթիվ վնասվածքներ ստացել, այդ պատճառով էլ սա վերապահումով պետք է կոչել հաղթանակ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գ. Վիրաբյանին 2004 թ-ին` ընդդիմության հավաքներին մասնակցելու համար Արտաշատի ոստիկանությունում դաժան ծեծի էին ենթարկել: