05/10/2012 13:27
Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբան»-ի առաջնորդներից մեկը
Աֆղանստանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի համատեղ գործողության ընթացքում ոչնչացվել է «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարներից մեկը:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, գործողությունը իրականացվել է Նանգարխար նահանգում` Քաբուլից 120 կմ հեռավորության վրա:
Նշվում է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան:
Այսօր Աֆղանստանի հարավում ձերբակալվել է նաև «Թալիբան» դաշտային հրամանատարներից մեկը: