05/10/2012 14:27
Սիրիական ռազմաօդային ուժերը հրթիռակոծում են Հոմսը
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի խորհուրդը հայտարարել է, որ սիրիական ռազմաօդային ուժերը հրետակոծում են Հոմս քաղաքը:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, իրավապաշտպանները նշել են, որ Հոմսը ենթարկվել է վերջին ամիսների ընթացքում ամենաուժեղ հրետակոծության:
Իրենց հերթին, ապստամբները տեղեկություններ են տարածել, որ շարունակվում են բախումները կառավարական ուժերի հետ Հալեպ քաղաքում: