05/10/2012 11:19
Շվեդիայում փակվում է Volvo ավտոբուսի գործարանը
Շվեդիայի Սեֆֆլե քաղաքում Volvo ընկերությունը փակում է իր ավտոբուսի գործարանը` արտադրանքը տեղափոխելով Լեհաստան: Այս մասին գրում է euromag.ru-ն:
«Volvo Bus Corporation»-ի նախագահ Հաքան Կարլսոնը նշել է, որ եվրոպական շուկայում ավտոբուսի պահանջարկը վերջին տարիներին անկում է ապրում, իսկ հյուսիսային երկրներում ավտոբուսներն էժանացել են:
Հետևաբար, ինչպես գրում է աղբյուրը, Սեֆֆլեում ավտոբուսների գործարանը կփակվի մինչև 2013 թվականը, իսկ դրա տեղում կլինի միայն տեխնիկական աջակցության կենտրոնը:
Ընկերութունը փակելուց հետո աշխատանքը կկորցնի 330 աշխատող և 60 խորհրդատու: