06/10/2012 10:07
Վրացական նոր կառավարության կազմը կհայտարարվի երկուշաբթի
«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կհայտարարի կառավարության կազմը`կոալիցիայի այլ ներկայացուցիչների հետ քննարկումներ անցկացնելուց հետո:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ, Իվանիշվիլին նշել է, որ մոտակա օրերին ինքը կքննարկի իր թիմի հետ կառավարության թեկնածուներին և հնարավոր է, որ այն կազմված լինի այլ անձանցից, որոնք չկան իր կուսակցության ցուցակում:
Ըստ հայտարարության` երկուշաբթի օրը կհայտարարվի կառավարության ամբողջական կազմը: