06/10/2012 10:43
Պան Կի Մուն.պատժամիջոցները առաջինը վնասում են հասարակ ժողովրդին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել է, որ Իրանում միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտող միջազգային պատժամիջոցները առաջինը վնասում են երկրի հասարակ քաղաքացիներին, գրում է Բի-Բի-Սին(BBC):
Իր զեկույցում նա նշել է, որ այդ պատժամիջոցների պատճառով երկրում ավելացել է գործազրկության թիվը, իսկ երկրի բնակիչները ունեն առաջին անհրաժեշտության պարագաների` ներառյալ դեղորայքի, կարիք:
Լրատվամիջոցի ընդգծմամբ, այս շաբաթ Իրանում անց է կացվել ազգային դրամի արժեզրկման դեմ մասսայական բողոքի ակցիա: