06/10/2012 16:21
Հարավային Կորեան վերականգնել է իրանական նավթի ներկրումը
Հարավային Կորեան վերականգնել է Իրանից նավթի ներկրումը` մինչ այդ ներկրումը դադարեցվել էր Իրանի նկատմամբ արևմտյան երկրների կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ` մինչ պատժամիջոցների կիրառումը Հարավային Կորեան իրանական նավթի ներկրման շնորհիվ ապահովում էր իր էներգետիկ պահանջների 10 %-ը:
Այս տարվա առաջին կեսին Իրանը Հարավային Կորեային էր առաքել 34,5 միլիոն բարել նավթ: