06/10/2012 13:34
Վարդան Օսկանյանը երկուշաբթի օրը հրավիրվել է հարցաքննության
Վարդան Օսկանյանը երկուշաբթի օրը հրավիրվել է հարցաքննության: Aysor.am թղթակցին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ նրան ծանուցագիր է ուղարկվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Հայաստանի Ազգային ժողովը կողմ 64 և 6 դեմ, 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ զրկել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից:
Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: