06/10/2012 09:50
Վենեսուելայում ավարտվել է նախընտրական քարոզարշավը
Վենեսուեալայի նախագահ Ուգո Չավեսը և ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը ավարտել են նախընտրական քարոզարշավը:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, վաղը Վենեսուեալայի ամբողջ տարածքում կբացվեն ընտրատեղամասերը:
Չավեսը իր նախընտրական վերջին ելույթն է ունեցել Կարակասում, հորդառատ անձրևի պայմաններում`հազարավոր իր կողմնակիցների առջև:
Կապրիլեսը նախընտրական վերջին օրը կրկին քննադատության է ենթարկել Չավեսի վարչակարգին և նշել այն չկատարված խոստումների մասին, որ տվել էր Չավեսը վերջին 14 տարվա ընթացքում: