08/10/2012 12:53
Բակո Սահակյանը հանդիպել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամով քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: