08/10/2012 12:59
Արցախում զորակոչ և զորացրում կկատարվի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր` 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Աղբյուրի փոխանցմամբ, ըստ հրամանագրի` 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
Հրամանագրի համաձայն` 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: