08/10/2012 10:05
Իվանիշվիլին այսօր կներկայացնի կառավարության նոր կազմը
«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր ներկայացնելու է նոր կառավարության կազմը: Այս մասին գրում է mk.ru-ն՝ տեղեկացնելով, որ այն տեղի է ունենալու դաշինքի կենտրոնական գրասենյակում:
Բիձինա Իվանիշվիլին, աղբյուրի փոխանցմամաբ, նոր կառավարության ձևավորման մասին խորհրդակցություններ է սկսել անցկացնել դեռևս հոկտեմբերի 4-ից: Ոչ պաշտոնական տվյալներով՝ արդեն հայտնի են մի շարք նախարարների անուններ: