08/10/2012 16:01
Իվանիշվիլին հայտարարել է ապագա նախագահի անունը
«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ եթե ընտրությունները կայանային այսօր, ապա ինքը որպես նախագահի թեկնածու կառաջադրեր Վախթանգ Խմալաձեին: «Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Իվանիշվիլին նշել է, որ մինչև ընտրությունները դեռևս շատ ժամանակ կա և ինքը կարող է փոխել իր կարծիքը:
Վախթանգ Խմալաձեն «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ է`«Հանրապետական» կուսակցության առաջնորդներից մեկը: