08/10/2012 12:48
Ռուբեն Հայրապետյանից պահանջում են ներողություն խնդրել
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամներ Գարեգին Չուգասզյանը, Հրանուշ Խառատյանը, Դավիթ Սանասարյանը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց են ներկայացրել: Դատարանում նրանց շահերը ներկայացնելու է փաստաբան Մհեր Արշակյանը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ իրենք դատարանից ծանուցում դեռևս չեն ստացել, սակայն հայցը մերժելու հիմքեր չկան: «Մենք պահանջում ենք, որ Ռուբեն Հայրապետյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի վիրավորանքի և զրպարության համար և հերքի իր խոսքերը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հայցը վերաբերում է «Nouvelles d`Armenie» ամսագրին տված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որտեղ նա, ըստ հայցատուների, վիրավորական հայտարարություններ էր արել վերոնշյալ մարդկանց վերաբերյալ: