08/10/2012 15:00
Պայթյունի պատճառով դադարեցվել է Իրան-Թուրքիա գազամուղի աշխատանքը
Այսօր Թուրքիայի արևելյան Ագրի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Իրանից Թուրքիա գազ մատակարարող գազամուղի աշխատանքը:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, դեռևս չի հաղորդվում, թե երբ կվերականգնվի գազամուղի աշխատանքը:
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, պայթյունը իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները:
Տվյալ կուսակցությունը մինչ այդ իրականացրել է նմանատիպ գործողություններ: